Օգտագործման պայմաններ

1. Այցելելով «Էքստերիեր Գրուպ» ընկերության կայք (շինանյութի և հարդարման պարագաների առցանց խանութ)՝ exterior.am (այսուհետ՝ Կայք), Դուք տալիս եք համաձայնություն՝ Ձեր մուտքագրած անձնական տվյալները մեր Կայքի կողմից մշակվելու և օգտագործվելու համար, հակառակ դեպքում Դուք իրավունք չունեք օգտվելու Կայքում մատուցվող ծառայություններից:


2. Անգործունակ կամ 18 տարին չլրացած անձինք (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված լինելու դեպքի) իրավունք չունեն օգտվելու Կայքի կողմից մատուցվող ծառայություններից: Օգտատերերի կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը ստուգելու հնարավորության բացակայության պատճառով պատասխանատվություն չենք կրում նման անձանց կողմից Կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար և սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա:


3. Անձնական տվյալներ և այլ տեղեկատվություն

Ձեր կողմից տրամադրված տեղեկություններն օգտագործվում են՝

  • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
  • Սպասարկում իրականացնելու համար,
  • Տեխնիկական բարդությունների կամ Կայքից օգտվելու դժվարությունների դեպքում Ձեզ աջակցելու համար,
  • Նորությունների, նոր ապրանքների կամ նոր ծառայությունների կամ հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու համար,
  • Կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,

4. Անձնական տվյալների պաշտպանությունը

Մենք անհրաժեշտ միջոցառումներ ենք իրականացնում Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած տեղեկությունները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ձեր անձնական տվյալները կտրամադրվեն Կաքի հետ համագործակցող Ընկերություններին, եթե դրանք անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայություններն իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար (օրինակ՝ պատվերների ընդունում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային ծառայությունների մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում, հաճախորդների սպասարկում եվ այլն): Այդ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով: 


5. Գործող օրենսդրություն

Մուտք գործելով Կայք կամ Կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ Կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: