1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Սույն խաղարկությունն անցկացվում է «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Խանութ) և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)
1.2. Խաղարկությունն անցկացվում է 2025թ․ մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ (այսուհետ՝ Ակցիայի ժամանակահատված):
1.3. Խաղարկության նպատակն է խրախուսել գնորդներին և բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը:
1.4. Խաղարկության արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2025թ․ հունիսի 26-ին, ուղիղ եթերում՝ Կազմակերպչի պաշտոնական Facebook և/կամ Instagram էջերի միջոցով:
1.5. Վիճակահանությունը կիրականացվի բացառապես պատահականության սկզբունքով, ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու հավասար հնարավորությունները բոլոր մասնակիցների համար:
2. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1. Խաղարկությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած ֆիզիկական անձինք:
2.2. Մասնակցության համար անհրաժեշտ է Ակցիայի ժամանակահատվածում կատարել հետևյալ պայմաններից որևէ մեկը՝
Exterior խանութ-սրահից կատարել 100,000 ՀՀ դրամ և ավելի արժեքով գնում ապառիկ Inecobank-ի միջոցով կամ
Կատարել վճարում 100,000 ՀՀ դրամ և ավելի արժեքով Paylater համակարգով:
2.3. Յուրաքանչյուր 100,000 ՀՀ դրամի գնման դիմաց տրամադրվում է 1 (մեկ) կտրոն։ Օրինակ՝ 300,000 ՀՀ դրամի գնման դեպքում տրվում է 3 (երեք) կտրոն:
2.4. Գնման գործարքի արժեքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում միայն փաստացի վճարված գումարը՝ հետ վերցված, զեղչված կամ չեղարկված գումարները չեն հաշվարկվում։
2.5. Մասնակիցներն իրավունք ունեն ստանալ մանրամասն տեղեկատվություն խաղարկության պայմանների մասին ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով:
2.6. Խաղարկությանը մասնակցելով՝ անձը հաստատում է, որ ծանոթացել է սույն պայմաններին և լիովին համաձայն է դրանց հետ:
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
3.1. Մասնակցելով խաղարկությանը՝ անձը տալիս է իր համաձայնությունը Կազմակերպչի և Գործընկերոջ կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն իր անձնական տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համար՝ խաղարկության անցկացման և արդյունքների ամփոփման նպատակներով:
3.2. Մասնակիցներն իրավունք ունեն ցանկացած պահի հետ կանչել իրենց տվյալների մշակման համաձայնությունը՝ գրավոր դիմում ներկայացնելով Կազմակերպչին, ինչը կհանգեցնի խաղարկությանը մասնակցության դադարեցմանը:
3.3. Անձնական տվյալները կպահպանվեն մինչև խաղարկության ավարտը և մրցանակների հանձնման գործընթացի ամբողջական ավարտը, որից հետո կոչնչացվեն :
4. ԿՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
4.1. Խաղարկության յուրաքանչյուր կտրոն ունի եզակի համար, որը գրանցվում է տվյալ մասնակցի անունով Կազմակերպչի էլեկտրոնային բազայում:
4.2. Կտրոնը պետք է պահպանվի մինչև խաղարկության օրը և շահելու դեպքում մրցանակի ստացման ժամանակ, քանի որ այն անհրաժեշտ է շահումը հաստատելու համար:
4.3. Վերադարձված կամ չեղարկված գնումների կտրոնները համարվում են անվավեր և հանվում են խաղարկությունից:
4.4. Վնասված կամ կորցրած կտրոնները չեն փոխարինվում։ Եթե կտրոնը վնասված է այնպես, որ հնարավոր չէ ճանաչել դրա եզակի համարը, այն համարվում է անվավեր:
4.5. Մասնակիցը պատասխանատվություն է կրում կտրոնի պահպանման համար և պարտավորվում է չփոխանցել այն այլ անձանց:
5. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Վիճակահանությունը կանցկացվի հրապարակայնորեն՝ ուղիղ եթերում Exterior խանութ սրահներիի պաշտոնական Facebook և/կամ Instagram էջերում, 2025թ․ հունիսի 26-ին՝ Կազմակերպչի սահմանած և նախապես հայտարարված ժամին:
5.2. Վիճակահանությունը կիրականացվի անկախ հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում կընդգրկվեն Խանութ֊սրահի ներկայացուցիչները:
5.3. Կտրոնների համարները կտեղադրվեն թափանցիկ արկղի կամ համապատասխան էլեկտրոնային սարքավորման մեջ, որը թույլ կտա ապահովել ընտրության պատահականությունը:
5.4. Յուրաքանչյուր հաղթող ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ մեկ կտրոնի դուրսբերմամբ:
5.5. Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել միայն մեկ անգամ։ Եթե որևէ մասնակցի կտրոն արդեն շահել է, ապա նույն մասնակցի այլ կտրոն(ներ)ի դուրսբերման դեպքում արդյունքը չի գրանցվում, և կտրոնը վերադարձվում է արկղ՝ առանց նոր շահում ապահովելու:
5.6. Վիճակահանության ամբողջ ընթացքը կտեսագրվի և կպահպանվի Կազմակերպչի կողմից առնվազն 3 (երեք) ամիս՝ հնարավոր վեճերի լուծման համար:
6. ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՇԱՀՈՂՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
6.1. Խաղարկության արդյունքում կտրվեն հետևյալ մրցանակները՝
3 (երեք) հատ iPhone 16 սմարթֆոն (հիմնական մրցանակներ)
Լրացուցիչ անակնկալ նվերներ
6.2. Շահողներին կտեղեկացվի անհատական կարգով՝ հեռախոսազանգի և/կամ էլ․ փոստի միջոցով, խաղարկության անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
6.3. Շահողների անունները կհրապարակվեն Կազմակերպչի պաշտոնական կայքում և սոցիալական մեդիա հարթակներում՝ շահողների նախնական համաձայնությամբ:
6.4. Մրցանակները կհանձնվեն Կազմակերպչի գրասենյակում կամ խանութ-սրահում՝ խաղարկության անցկացման օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
6.5. Մրցանակների ստացման համար շահողը պետք է ներկայացնի՝
Շահած կտրոնը (բնօրինակը)
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)
6.6. Եթե շահողը չի դիմում մրցանակի ստացման համար վիճակահանության օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, ապա մրցանակը համարվում է չպահանջված և մնում է Կազմակերպչի տրամադրության տակ:
7. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Խաղարկությանը չեն կարող մասնակցել՝
Exterior ՍՊԸ-ի և Inecobank ՓԲԸ-ի աշխատակիցները
Նրանց առաջին աստիճանի ազգականները (ծնողներ, երեխաներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)
Խաղարկության կազմակերպման կամ անցկացման հետ ուղղակիորեն առնչվող անձինք
18 տարին չլրացած անձինք
7.2. Մասնակցությունն անհատական է և չի կարող փոխանցվել այլ անձի:
7.3. Մրցանակները չեն փոխանակվում դրամական կամ այլ փոխհատուցման հետ:
7.4. Մասնակցելով խաղարկությանը՝ անձը տալիս է համաձայնություն իր անվան, ազգանվան և լուսանկարների օգտագործմանը գովազդային նպատակներով՝ առանց լրացուցիչ վարձատրության, սակայն մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի գրավոր կարգով հետ կանչել այս համաձայնությունը:
7.5. Խաղարկության հետ կապված հարկային բոլոր պարտավորությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1. Կազմակերպիչն իրավունք ունի՝
Փոփոխել խաղարկության պայմանները, ժամկետները կամ մեխանիզմը՝ նախապես՝ առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ, հրապարակային ծանուցելով դրա մասին պաշտոնական կայքում և սոցիալական մեդիա հարթակներում
Բացառել մասնակցին խաղարկությունից խարդախության, պայմանների խախտման կամ կասկածելի վարքի դեպքում՝ տրամադրելով գրավոր պատճառաբանություն պահանջի դեպքում
Չեղարկել խաղարկությունը ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում (բնական աղետներ, օրենսդրական փոփոխություններ և այլն)՝ հրապարակային ծանուցում տարածելով
8.2. Կազմակերպիչը պարտավոր է՝
Ապահովել խաղարկության թափանցիկ և արդար անցկացումը
Հարգել մասնակիցների իրավունքները և պահպանել նրանց անձնական տվյալների գաղտնիությունը
Ժամանակին տրամադրել մրցանակները շահողներին
Պատասխանել մասնակիցների հարցերին խաղարկության վերաբերյալ
Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մրցանակի տրամադրումից հետո դրա սարքինությանը և երաշխիքային սպասարկման համար:
9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
9.1. Խաղարկության վերաբերյալ ցանկացած վեճ կամ տարաձայնություն լուծվում է բանակցությունների միջոցով:
9.2. Բանակցությունների անարդյունավետության դեպքում վեճերը լուծվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.3. Մասնակիցն իրավունք ունի իր խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության պետական մարմիններին և/կամ դատարան:
10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՑԵՐ
10.1. Խաղարկության վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝
📞 Հեռ․՝ [+374 60 66 88 88]
🌐 Կայք՝ www.exterior.am
📧 Էլ․ հասցե՝ [info@exterior.am]
⏱ Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, 09:30-18:00
10.2. Սույն պայմանները հրապարակվել են [10.05.25]․ Բոլոր փոփոխությունները կտեղադրվեն պաշտոնական կայքում։
Ինեկոբանկ ՓԲԸ֊ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից