Մինչև 18-րդ դարը Եվրոպայում պաստառները եղել են կտորից, այլ ոչ թե թղթից կամ ֆլիզիլինից, ու դրանք ոչ թե փակցնում էին սոսնձով, այլ պարզապես պաստառապատում էին «обивка»:
Պաստառները դեկորատիվ գործառույթ են կատարում ինտերիերի հարդարման համար փակելով պատվի վրայի փոքր ճաքերը:
Գոյություն ունի պաստառի մի քանի տեսակ`
1. Թուղթ – լինում է մեկշերտ`սիմփլեքս կամ երկշերտ` դյուպլեքս: Թղթից պաստառները խորհուրդ չի տրվում կիրառել խոնավ միջավայրում և ուժեղ հոտերով տարածքներում, օրինակ` խոհանոցում: Թղթի պաստառների որակը որոշվում է ռուլոնի քաշով, օրինակ`
- թեթև թղթե պաստառները կշռում են մոտ մի փոքր ավելի քիչ քան - 110գ/1մ2 ,
- թղթե պաստառների միջին քաշ – 110-140գ/մ2,
- ծանր թղթե պաստառներ – 140գ/մ2: Նման պաստառների դեպքում սոսինձը քսվում է միայն պատին:
2. Վինիլային պաստառ ֆլիզիլինի հիմքով – Ֆլիզիլնինը բաղկացած է բնական մանրաթելերից, ցելյուլոզից: Կատարում է լավ օդափոխություն «շնչող պաստառ է», ունի էլաստիկություն և ձգվելու հատկություն, ինչը նպաստում է պատվի վրայի փոքր ճաքերը քողարկելուն և հենց իր ձգվելու առանձնահատկության շնորհիվ` չի պատռվում: Ի տարբերություն թղթի պաստառների, ֆլիզիլինե պաստառներն ավելի հեշտ են փակցվում: Ֆլիզիլինը ինքնին որպես նյութ պաստառի համար կարող է առանձին հանդես գալ, այս դեպքում ֆլիզիլինի վրա կատարվում է տպագրություն տաք դաջման միջոցով «Горячее тиснение», իսկ նյութը ինքնին հարթ է (առանց ռելեֆի) և բավականին թավշյա: Պաստառների պիտակների վրա անպայման նշվում է, որ պաստառները ֆլիզիլինի հիմքով են: Այս պաստառների դեպքում սոսինձը քսվում է դարձյալ միայն պատին:
3. Վինիլային պաստառ թղթի հիմքով – բաղկացած է 2 շերտից` հաստ վինիլային շերտ և թուղթ: Շնորհիվ նորարարական տեխնոլոգիաների այս դասի պաստառները ամուր են, հուսալի և դիմացկուն տարբեր տեսակի խազերի հանդեպ: (Հոտերը կլանելու հատկություն ունեն): Այս պաստառների դեպքում սոսինձը քսվում է և' պատին, և' պաստառին:
Վինիլային պաստառների տեսակները.
· Փրփրավինիլ առանց դաջման (тиснение)
· Կոմպակտ-վինիլ
· Ծանր վինիլ, որը շատ լավ հարթեցնում և քողարկում է պատի անհարթությունները
· Մետաքսե տպագրություն (шелкография), որը հայտնի է իր բազմաթիվ դիզայներական լուծումներով: Սա պաստառապատման ամենատարածված տեսակներից մեկն է և ունի գրավիչ փայլ և հարթ ֆակտուրա
4. Ներկվող պաստառներ – ներկում են լատեքսային կամ այլ ջրային հիմքով ներկերով: Էկոլոգիապես մաքուր են, լինում են անտիվանդալային պաստառներ, որոնք դիմացկուն են մեխանիկական խազերի հանդեպ: Ներկվող պաստառների ռելեֆը ստանում են տաք դաջման օգնությամբ:
Պաստառները լինում են 1. Ռելեֆային և 2. Հարթ
Պաստառների ստանդարտ չափերն են`0.53մ, 0.70մ,1.06մ լայնությամբ և 10մ կամ 25մ երկարությամբ:
Ինֆորմացիա բրենդերով.
Erismann – պաստառ արտադրող ընկերությունն ունի գրեթե 2 դարյա պատմություն: Գրեմանական բրենդ է, ունի 2 ֆաբրիկա, որոնցից մեկը տեղակայված է Գերմանիայի Բրայզ քաղաքում 1838թ., իսկ մյուսը ՌԴ Վոսկրեսենսկ քաղաքում, որը հիմնադրվել է 2003թ.:
Erismann-ի բոլոր հավաքածուները ստեղծվում են հաշվի առնելով ժամանակի տենդենցները և թրենդները ինտերիերի ձևավորման համար:
Այսօր Erismann ընկերության թիմում աշխատում են ավելի քան 550 աշխատակից, ովքեր զբաղվում են պաստառի արտադրությամբ և մոտ 23 000 000 ռուլոն պաստառ են վաճառում ողջ աշխարհով մեկ:
Ֆաբրիկայի հիմնական սկզբունքն է «քայլել ժամանակին համընթաց», դա է պատճառը որ պաստառների արտադրման մեջ օգտագործվում են միայն նորարարական տեխնոլոգիաներ:
Erismann բրենդի ֆաբրիկայում պաստառները տպագրվում են 5 ժամանակակից գերմանական Olbrich արտադրական գծերի վրա, որոնք թույլ են տալիս ստեղծել բավականին բարդ էֆեկտներ:
2017թ. սկսել են արտադրել խորը տպագրությամբ պաստառներ:
Erismann ռուս-գերմանական բրենդի արտադրանքը համարվում է էկոլոգիապես մաքուր , ունի բարձր որակ, պրակտիկ է և հասանելի գնային սահմանում է:
Erismann ընկերության կարգախոսն է «Գերմանական որակ ռուսականի գնով»
Grandeco – Balta ընկերությունը հիմնադրեց Grandeco- ն 1978 թ.: Grandeco-ն ի սկզբանե արտադրում էր տեքստիլային ծածկույթներ, բայց 91-ին գործարանը սկսեց վինիլային պաստառների արտադրությունը:
1991 թ. - «Grandeco» - ն առաջինն էր, ով արտադրեց վինիլ ներկված մասսայում: Հենց այս թվականին էլ գործարանը տեքստիլից անցավ վինիլիային պաստառների արտադրությանը:
Գործարանն ունի խորը տպագրության 4 արտադրման գիծ, որը համատեղում է խորը և տրաֆարետային տպագրությունը:
2017թ. արտադրել են 11 000 000 ռուլոն = 110 000 000մ
• 300 աշխատակից ունեն
• 80 և ավել գործընկեր
Ֆրանսիան Grandeco բրենդի պաստառների սպառման ամենամեծ շուկան է, կազմում է – 34%:
Grandeco պաստառի ստեղծման էտապները`
· Դիզայնի ստեղծում
· Նմուշներ և գույներ
· Արտադրում և որակի ստուգում
· Փաթեթավորում և ապրանքի բաց թողում
Ոգեշնչվում են գաղափարներով, որոնք ձեռք են բերվում`
Ցուցահանդեսներից, շփվում են այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են տեքստիլով, շփվում են հաճախորդների հետ:
Կախված դիզայնից իհարկե, բայց գունաբաժանումը սովորաբար տեղի է ունենում 6-7 շերտով:
Grandeco-ն արտադրում է պաստառի բոլոր տեսակները` թղթից, փրփրավինիլ, վինիլային, ֆլիզիլինե, թվային արտադրություն
Grandeco – աշխարհում առաջին արտադրողն է, ով ստեղծեց վինիլը ներկված մասսայում => качество «3 S»
Grandeco պաստառները կարելի է բնութագրել հետևյալ կերպ.
• Ժամանակակից, նորարարական, արդի
• Լակոնիկ, բայց ոչ մինիմալիստական
• Ճանաչելի ոճ
• Զուսպ գույներով
• Նուրբ պարզություն