Նորաձևության համաշխարհային հանրահայտ կուտյուրյե Ռոբերտո Կավալին, ով հագուստի ոլորտում գլուխգործոցներ է ստեղծում չի շրջանցել նաև պաստառների արտադրության ոլորտը:
Տարբեր երկրներում շրջագայության մասին հիշողությունները, երազանքներն ու ֆանտազիաները պատճառ հանդիսացան էլիտար պաստառների արտադրությանը՝ նախատեսված լայն շերտերի համար: Իսկ այդ համարձակ ցանկությունները կյանքի կոչելուն օգնության եկավ իր հզորությամբ, փորձով և կրեատիվությամբ հայտնի իտալական Emiliana Parati ընկերությունը:
(Առաջին փորձը լույս աշխարհ եկավ 2012թ.: Նույն պահին դառնալով վաճառքների հիթը՝ բոլորը ձգտում էին ձեռք բերել RC home պաստառները)
Մեր մոտ ներկայացված է մաեստրոյի RC 6 հավաքածուն, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է մեր ընկերությունը:
Հետաքրքրասեր հեռուստադիտողի մոտ հարց է ծագում, թե ինչո՞վ են այս պաստառները այդքան լավը և արդյոք արժե՞ վճարել միայն անվան համար: «Սիրելի հեռուստադիտող, իհարկե` ոչ: Հարկ է նշել, որ Կավալին իր գործերում սահմաններ չի տեսնում և արարում է իրական նկարչի պես, ինչպես իր գործի վարպետ: Ներքին հարդարման աշխարհում, որտեղ միշտ իշխել են սեփական կանոնները, նա համադրում է, անհամադրելին: Ակներև ցույց տալով, որ ուղղահայաց և հորիզոնական գծերը զարմանալիորեն համադրվում են ծաղկային դեկորի հետ, ստեղծելով չաղաղակող, փոխարենը հարմարավետ և ժամանակակից ինտերիեր:
RC home 6 հավաքածուի մեջ նկատվում է կենդանի բնության արդեն ծանոթ թեման: Առաջնահերթություններից է սողունների կաշվե իրական երանգներով և մաքսիմալ ռեալիստական դիզայնները: Այստեղ Դուք նաև կարող եք տեսնել դասական ծաղկային նախշեր, որոնք տպավորություն են թողնում ասես գործված են կոշտ կաշվի վրա: Զեբրանման պրինտը դարձել է այս բրենդի այցեքարտը: Եվ իհարկե էքսկլյուզիվ ծավալային երկրաչափական պատկերները՝ ժամանակակից, վառ փիրուզի և մանուշակագույն գույներով:
Հարկ է նշել, որ իտալական RC home 6 հավաքածուի պաստառները շնորհիվ այն բանի, որ ֆլիզիլինային են, հեշտ են սոսնձվում, ինչը հնարավորություն է տալիս արագ և որակյալ իրականացնել վերանորոգման աշխատանքները: Պարզապես անհրաժեշտ նախապես պատը մշակելուց հետո (грунтовка) սոսինձը քսել պատին և փակցնել պաստառը:
RC home 6 հավաքածուի կարմիր երանգով պաստառները ցանկալի է փակցնել ընդարձակ տարածքներում կամ որպես դասական տարբերակ՝ աշխատասենյակներում: Այն դրական ազդեցություն է թողնում մտավոր աշխատանքի վրա և աշխուժացնող էֆեկտ ունի: Իսկ մուգ գույները նեղացնում են տարածությունը, վիզուալ առումով սենյակը դարձնելով ավելի փոքր:
RC պաստառները ներկայացված են յուրօրինակ աբստրակցիաներով, ժամանակակից դիզայններով: Դա ընդգծում է Ձեր ոչ ստանդարտ մտածողությունը, մասամբ ըմբոստ և ուժեղ բնավորությունը և երիտասարդական հայացքները կյանքին:
RC պաստառների կանաչ երանգները բնական թարմություն կբերեն Ձեր ինտերիեր և կստեղծեն գարնանային տրամադրություն: Դրանք կարելի է հետաքրքիր ձևով համադրել այն կատալոգի պաստառների հետ, որոնք ներկայացված են RC home 6 հավաքածուի մեջ:
RC շագանակագույն երանգներով պաստառներն ասոցացվում են տաք շոկոլադի և ծառի կեղև հետ: Սա դասական և շատ հարմարավետ երանգ է սենյակի համար, բայց հաշվի առեք, որ վիզուալ տարածքը կփոքրանա: Սակայն ունենք այդ նույն դիզայնի այլ երանգներ, օրինակ՝ երկնագույնը, որը կլցնի սենյակը մաքուր օդով և թարմությամբ, կստեղծի հանգստության զգացողություն: Խորհուրդ ենք տալիս երկնագույնը համադրել սպիտակ կամ բաց բեժ երանգների հետ, ինչը թույլ կտա ավելի ընդարձակ դարձնել սենյակը:
RC ծաղկային թեմատիկան պարգևում է ռոմանտիկ տրամադրություն ամբողջ տարվա համար: Բնության մոտիվները կներշնչեն Ձեզ լավ տրամադրություն և կստեղծեն տանը հարմար և տաք միջավայր:
Հիմնական առանձնահատկությունները.
Չափ՝ 70սմ * 105սմ, ծածկում է մոտ 7մ.քառ.
Որակ՝ վինիլային պաստառ ֆլիզիլինի հիմքով
Գին – Որակ – Բրենդ իդեալական համադրությամբ