Ավելի քան 50 տարի «Զամբաիտի Պարատի» ընկերությունը ստեղծում է պրեմիում դասի պաստառներ, նախատեսված այն մարդկանց համար, ովքեր գնահատում են որակը և արտաքին տեսքը: Ընկերությության՝ մեր մոտ ներկայացված ողջ տեսականին արտադրվում է Իտալիայում, ինչը հանդիսանում է որպես ապահովագրություն անկրկնելի և միշտ արդիական ոճի:
«Զամբաիտի Պարատի» պաստառները կհաղորդեն պրեստիժ և առանձնահատկություն ցանկացած ինտերիերի:
Այս ընկերության բրենդերի շարքից մեզ մոտ ներկայացված են՝ աշխարհահռչակ «Մուրելլա» բրենդը, «Լամբորգինի» բրենդը և բոլորիս շատ հայտնի՝ «Կոկա Կոլա» բրենդը: Սկսենք գլխավորից՝ «Մուրելլայից», որը ձեռք է բերվել ընկերության կողմից դեռ 1990թ.:
«Մուրելլա» բրենդի էլեգանտ և նուրբ դեկորները կատարված են դասական և ժամանակակից դիզայնի ոգու մեջ՝ ահա սրանք են այս գերազանց որակի արտադրանքի առանձնահատկությունները:
«Զամբաիտի» ընկերությունն ամեն տարի նախագծում և արտադրում է մի քանի հավաքածուներ, ոգեշնչված ժամանակակից տենդենցներով, անկրկնելի իտալական ոճով: Ինչպես նախագծման բաժինը, այնպես էլ արտադրողական կոմպլեքսը տեղակայված են ք. Բերգամոյում, Միլանին մոտ, որտեղ ծնվում և զարգանում են շուկայի ամենանորարարական տենդենցները:
Այս հաղորդման ընթացքում կփորձենք հեռուստադիտողին ներկայացնել «Մուրելլա» բրենդի հավաքածուներից մի քանիսը.
1. «Սմերալդա» հավաքածուն, որը ճանաչվել է 2018թ. Հեիմտեքստիլ ցուցահանդեսի լավագույն հավաքածուներից մեկը: - Ճո'խ, ազնվակա'ն, էլեգա'նտ հավաքածու է նուրբ նախշերով և յուրահատուկ քրոմատիկ փայլերով: Ինչպես կարելի է կռահել անվանումից, այս հավաքածուն ոգեշնչվել է կանաչ թանկագին քարերով, որոնք հին ժամանակներից օգտագործվել են թագավորական թագերում և ամենահրաշալի զարդերում:
«Մուրելլա» պաստառները, պատրաստված Իտալիայում, ցանկացած բնակելի տարածք կվերափոխեն արիստոկրատ միջավայրի, որտեղ հաճելի է ապրել , հյուրեր ընդունել և կիսվել դրական հույզերով: Այս հավաքածուն 1մ լայնությամբ է, ֆլիզիլինի հիմքով, 5 տարբեր դիզայնով, յուրաքանչյուրն իրենց երանգային բազմազանությամբ:
2. «Վիա Դելլա Սետա» հավաքածու – թարգմանաբար նշանակում է «Թավշյա ճանապարհ»: Թավշյա ճանապարհի երկարությունը կազմել է մոտ 7000կմ և այն անցել է Միջին Ասիայով, Մերձավոր Արևելքով, Չինաստանով և միջերկրականով: Դրա երկայնքով տեղակայված էին այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Հռոմը, Սամառկանտը,Աթենքը, Կոստանդնուպոլիսը և բացի դա՝ ճոխ պալատներ և նստավայրեր: «Թավշյա ճանապարհը» նպաստել է առևտրային և մշակութային փոխառումներին, որոնք կարևոր դեր ունեցան ինչպես հին քաղաքակրթությունների ծնունդին, այնպես էլ հրաշագեղ կտորների և զարդերի ստեղծմանը, որոնք ծառայեցին «Մուրելլայի» այս հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուր: Զարմանահրաշ կոմպոզիցիաները, կլանող դամասկները և դեկորները հանդես եկան որպես պատմության, էլեգանտության և իտալական միստիտիզմի, հյուրասիրության և արևելքի հրաշք մթնոլորտի միավորման պտուղ:
«Վիա Դելլա Սետա» – 70սմ լայնությամբ, ֆլիզիլինի հիմքով հավաքածու է: Ունի մոտ 50 տարբերակ իր չկրկնվող դեկորներով և յուրաքանչյուր դեկորին համապատասխան ֆոնով:
Բացի պատմական «Մուրելլա» բրենդից, մեր ընկերությունը հանդիսանում է Զամբաիտի Պարատիի լիցենզավորված բրենդի՝ Լամբորգինիի, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Լրիվ նոր խոսք պաստառների նորաձևության աշխարհում: «Աուտոմոբիլի Լամբորգինի» պաստառները հանրահայտ սպորտային “Super Car”-ի և “Zambaiti”-ի մշակութային միության պտուղն է:
Էլեգանտ և միշտ ակտուալ պաստառները, որոնց էսթետիկ էֆեկտները և գույները հիշեցնում են ածխածնային մանրաթելի կառուցվածքը, ցանկացած միջավայրի հաղորդում են յուրահատկություն և նրբություն:
- “ Հավատա՚, դու երբեք այսպիսի բան չես տեսել՝ Լամբորգինին անհավանական արագությամբ մտնում է քո տուն: Դու պատրաս՞տ ես: Վալան Դեկորը ներկայացնում է Լամբորգինի առաջին հավաքածուն: Այս նոր հավաքածուն ունիկալ է իր ֆոնային պաստառներով, ստեղծելով կաշվի հրաշալի իմիտացիա, որը օգտագործվում է այս Լյուքս դասի մեքենայի մեջ: Պաստառների շուկայում առաջին անգամ ներկայացված է մի ոճ, որը ընդօրինակում է կարբոնային մանրաթելի կառուցվածքը, որն օգտագործվում է մեքենայի առանձին էլեմենտների արտադրության մեջ:
Անշեղորեն բարձր որակ, հարուստ գույներ՝ սառը պողպատից մինչև կրակոտ ոսկի, և այս ամենը Լամբորգինին է:
Դիզայն. – պաստառների արտադրության սեկտորում (բաժնեսմասում) նոր հավաքածուների ստեղծման մեջ, ներդրումների ամենաբարձր նիշը Զամբաիտի Պարատի ընկերությանն է: Մշակութային բաժնում, ինչպես պատկերները, այնպես էլ դրանց գունային լուծումները մանրակրկիտ ուսումնասիրվում են և իրագործվում են նորագույն սարքավորումներով: Համատեղելով վերջին նորաձևության տենդենցների ուսումնասիրությունները այս ոլորտում հարուստ փորձի հետ «Մուրելլան» ստեղծում է հավաքածուներ իտալական ոճով, որոնք հաջողություն են ապահովում շուկայում:
Incisioni d'Arte ընկերությունը մշակում է պատկերներ դաջման համար, որոնք տպագիր պատկերների համալրումով գնահատվել են ըստ արժանավույն ամբողջ աշխարհում:
Անընդհատ ներդրվող ուժերը և շոշափելի ներդրումները օգնեցին վերածել այս ընկերությունը ոճի և որակի էտալոնի ինչպես հաճախորդների համար, այնպես էլ՝ ուրիշ ընկերությունների պաստառների արտադրության որլորտում:
Պատենտները. – ընկերությունը պատենտավորում է իր մշակութային լուծումները, դրանք կեղծումներից պաշտպանելու նպատակով:
Եվ այսպես, ընկերությունն իր հաճախորդներին առաջրկում է յուրահատուկ ապրանքներ ու ապահովագրում է կեղծիքներից:
Տեխնոլոգիա. – Սարքավորումների ընտրությունը և դրանց մշտական կատարելագործումը թույլ են տալիս «Զամբաիտի» ընկերությանը պահպանել մրցակցային առավելություն: Ուսումնասիրությունների մեջ, ամենամյա ներդրումների շնորհիվ ընկերության տրամադրության տակ մշտապես գտնվում են սարքավորումների վերջին տարբերակները ամենաբարձր արտադորղականությամբ, որոնք ունակ են թողարկել նմանը չունեցող արտադրանք:
Դաջում. – դաջումը արտադրական պրոցես է, որի ընթացքում ռելեֆային պատկերը դաջվում է պաստառների վրա: «Զամբաիտի» ընկերությունը մասնագիտանում է տաք և պատկերային դաջման վրա, ինչը դաջման ամենաբարդ տարբերակն է, 1/10մմ մաքսիմալ շեղությամբ:
Այսպիսով, ռելեֆը համադրվում է տպագրական պատկերի հետ, ընդգծելով դրա էսթետիկ գրավչությունը:
Տպագրություն. - ընկերությունն օգտագործում է տպագրության 2 ձև` խորը տպագրություն և թավշյա տպագրություն՝ «шелкография»:
Բոլոր մեքենաները հագեցած են վերահսկման ժամանակակից համակարգերով, ընկերության արտադրանքը, բարձր որակը մշտապես ապահովելու համար: