Ակրիլային հիմքով ներքին հարդարման համար նախատեսված սվաղանյութ է: Այն մակերեսի վրա ստեղծում է հաստ, ամուր և ջրակայուն շերտ, որը դիմակայուն է բոլոր եսակի եղանակային պայմանների նկատմամբ: Այն կարելի է երանգավորել գունանյութերով: Օգտագործման մակերեսներն են` բետոն, աղյուս, ազբեստոցեմենտ, մածիկապատված գիպսոկարտոն և այլ նմանատիպ մակերեսներ:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս
Առաջարկվող շերտերի քանակ
1 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի մաքուր: Մինչ օգտագործելը մակերեսը նախաներկել ներկով կամ բետոնկոնտակտով, որպեսզի սվաղը չսահի մակերեսից: Սվաղը երանգավորել, տարածել մակերեսի վրա մեկ շերտ: Չորանալու ընթացքում հարթեցնել սվաղանյութը մալայով և թողնել չորանա մինչև 24 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կափարիչը կիպ փակել:
Օգտագործման մակերես
միներալ մակերեսներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
բնակելի տարածքներ
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
ծեփակ (մալա), մածկիչ (շպատել)