Elite Travertino դեկորատիվ, որակյալ սվաղանյութ է, որը ստացվել է կրաքարի հիմքի վրա: Իր մեջ պարունակում է մարմարի փոշի, սոսնձանյութեր, անօրգանական նյութեր, գունանյութեր և հատուկ հարստացնող հավելանյութեր: Սվաղանյութը կարելի է օգտագործել ինչպես շինության ներսում այնպես էլ արտաքին հատվածներում դեկորատիվ մակերեսներ ստանալու համար: Սվաղանյութը իր երանգներով և արտաքին հատկանիշներով հնարավորինս մոտեցվել է համանուն տրավերտին քարի արտաքին հատկանիշներին: Սվաղանյութի օգնությամբ կարելի է ստանալ տրավերտինի սքանչելի բնական տեսարաններ, որոնք աչքի են ընկնում իրենց ոճայնությամբ և ներշնչող ճոխությամբ: ՕգտագործելովElite Travertino դուք կարող եք ձեր շինությունը վերածել հրաշագեղ արվեստի կոթողի` ներշնչված ժամանակակից և անտիկ ոճերի գեղեցիկ համադրությամբ: