Գույն
Քաշ
Առաքման պայմաններ
Кракелюр-ն ակրիլային հիմքով և հարստացնող հավելանյութերով պատրաստված բարձրորակ, դեկորատիվ ճաքեցնող լաք է : Кракелюр-ը մնացած դեկորատիվ միջոցներից առանձնանում է իր յուրահատուկ բանաձևով, քանի որ այն կարողանում է նուրբ ճաքեր առաջացնել ներկապատված մակերեսի վրա` երևան հանելով ներքին շերտի գույնը: Այս հրաշագործ ճաքեցնող լաքը կարող է բավարարել թե՛ դասական և թե՛ ժամանակակից ոճեր նախընտրողների քմահաճույքը: Կախված օգտագործման եղանակից և օգտագործողի նախասիրությունից՝ կարելի է ստանալ տարբեր վերջնական արդյունքներ, որոնք դիտողին թողնում են անկանոն ներդաշնակության խորհրդավոր տպավորություն: Օգտագործելով Кракелюр դուք կարող եք ձեր շինությունը վերածել հրաշագեղ արվեստի կոթողի` ներշնչված ժամանակակից և անտիկ ոճերի գեղեցիկ համադրությամբ: