Ոսկ էմուլսիա նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար: Օգտագործվում է որպես վերջնական շերտ և հաղորդում է մակերեսին յուրահատուկ փայլ , տալիս է բնական քարի էֆեկտ և ընդգծում է վերջինիս գեղեցկությունը: Այն միատարր զանգված է `առանց հավելումների: Ունի թույլ հոտ: Դիմակայուն է թաց մաքրմանը, նպաստում է ծածկույթի ամրացմանը: