Երեք կոմպոնենտով ջրային հիմքով էմալ (դեկորատիվ ներկ) է, որը տարածելուց հետո ժանգի էֆեկտ է հաղորդում: Այն նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների համար: Օգտագործվում է փայտի, պլաստմասի, երկաթի և պատերի համար:Մակերեսը պետք է լինի մաքուր: Օգտագործել Ruxtix base Ferro կամ base Copper գլորակով կամ վրձին, տարածել մեկ կամ երկու շերտ (18 ժամ դադարով): Ruxstix էմալը տարածելուց 12 ժամ հետո, օգտագործել երկրորդ կոմպոնենտը` «Ossidante»-ն: Օգտագործել ծովային սպունգով կամ վրձնով (պաշտպանիչ ձեռնոցներով), տարածել մակերեսի վրա հպումներով և թողնել որ օքսիդանտի ռեակցիան ազդի էմալի վրա: Այն մեկ ժամվա ընթացքում նոր կսկսի օքսիդացնել մակերեսը, իսկ ամբողջովին կօքսիդանա` 24 ժամում: Օգտագործել «Protettivo» պաշտպանիչ լաքը օքսիդանտի ամբողջական չորացումից հետո` մեկ շերտով և թողնել այն չորանա մի քանի ժամ: