Ակրիլային հիմքով ներկ է, նախատեսված արտաքին և ներքին հարդարման համար: Հարմար է ինչպես նոր մակերևույթ ներկելու , այնպես էլ հինը վերականգնելու համար: Այն օգտագործվում է թեթև և գոլորշիաթափանց ծածկույթների` բետոնի, աղյուսի, փեղկավոր և գիպսային հիմքերի ֆասադների և ներքին մակերևույթների ներկման համար: Դիմակայուն է եղանակային պայմաններին:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 36 ամիս է:
Առաջարկվող շերտերի քանակ
2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մինչ ներկը օգտագործելը, մակերեսը պետք է լինի մաքուր և փոշեզրկված: Խառնել ներկը և հավելել 10% ջուր: Տարածել մեկ շերտ մակերեսի վրա և թողնել չորանա մինչև 4 ժամ (+20°С ջերմաստիճանի և 65% օդի խոնավության պայմաններում): Տարածել երկրորդ շերտը և թողնել չորանա մեկ օր: Ներկը տարածելուց մեկ ամիս անց մակերեսը կարելի է մաքրել:
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կապարիչը կիպ փակել
Օգտագործման մակերես
պատեր, առաստաղներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
գրասենյակ, հյուրանոց, բնակարան, ռեստորան
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ