Պատերի և առաստաղների բարձրորակ լատեքսային հիմքով ներկ է: Այն ունի գերազանց ծածկունակություն (բավական է ընդամենը մեկ շերտ): Զերծ է վնասակար նյութերից: Դիմակայուն է քիմիական լվացող միջոցների հանդեպ: Արժանացել է Եվրոպական «Голубой ангел» պարգևին:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 36 ամիս է:
Առաջարկվող շերտերի քանակ
2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մինչ ներկը օգտագործելը, մակերեսը պետք է լինի մաքուր և փոշեզրկված: Խառնել ներկը և հավելել 10% ջուր: Տարածել մեկ շերտ մակերեսի վրա և թողնել չորանա մինչև 4 ժամ (+20°С ջերմաստիճանի և 65% օդի խոնավության պայմաններում): Տարածել երկրորդ շերտը և թողնել չորանա մեկ օր: Ներկը տարածելուց մեկ ամիս անց մակերեսը կարելի է մաքրել:
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կապարիչը կիպ փակել
Օգտագործման մակերես
պատեր, առաստաղներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր
Տարածքի տեսակը
գրասենյակ, հյուրանոց, բնակարան, ռեստորան
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ