Formula Q8 նախաներկ բետոն կոնտակտ ջրային հիմքով, ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար նախատեսված, որը օգտագործվում է մինչ սվաղանյութը տարածելը կամ սալիկապատելը: Շատ լավ ադգեզիոն շերտ ունի և պարունակում է խոշոր ավազային հատիկներ, որի շնորհիվ սվաղանյութը ուղղահայաց դիրքում չի սահում: Նախաներկը կարելի է օգտագործել նաև սալիկապատ մակերեսի վրա, ինչպես նաև կարելի է այլ սալիկ փակցնել վերջինիս սոսինձով:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս
Առաջարկվող շերտերի քանակ
1 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի մաքուր: Մինչ օգտագործելը նախաներկը լավ խառնել և անհրաժեշտության պարագայում հավելել 5% ջրով: Տարածել մակերեսի վրա խիտ հավասարաչափ շերտով և թողնել չորանա 1 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կափարիչը կիպ փակել:
Օգտագործման մակերես
պատեր, առաստաղներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
արտաքին մակերեսներ, ներքին մակերեսներ
Երանգավորման հնարավորություն
ոչ
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան