Scratch Guard տեխնոլոգիայով Quick-Step լամինատե հատակները մինչև տասն անգամ ավելի դիմացկուն են քերծվածքներից: Հատակներն ունեն բացառիկ ոճային և բնական տեսք, ինչպես նաև 100% խոնավության դիմացկուն են, ուստի դրանք շատ հեշտ են մաքրվում: Օգտագործում է հեղափոխական արտոնագրված Uniclic կողպման համակարգը՝ հատակի տախտակները միմյանց հեշտությամբ միացնելու համար: Նրբագեղ դիզայնի և բնական կառուցվածքի շնորհիվ հատակի ծածկույթները գրեթե չեն տարբերվում բնական փայտից։
Պահպանման պայմանները
1. Տեղադրման ընթացքում և անմիջապես հետո կարելի է քայլել հատակի վրայով: Անհրաժեշտ է համոզվել, որ սենյակի հար. խոնավությունը միշտ, առնվազն 50% է: 2. Չոր մաքրման համար խորհուրդ է տրվում օգտագործել փոշեկուլ. քերծվածքներից խուսափելու համար` փափուկ անիվներով: 3. Կարելի է կատարել թեթև, թաց մաքրում. հատակի վրա ջրի կաթիլներ չթողնել: 4. Պաշտպանել կահույքի և աթոռների ոտքերը: Օգտագործել փափուկ աթոռներ, որոնք հարմար են լամինատե հատակի համար: 5. Կահույքը հատակի վրայով չտեղափոխել, իսկ տեղաշարժելուց անպայման բարձրացնել այն: 6. Լամինատե հատակի հարթ մակերեսը երբեք չի կլանում կեղտ կամ փոշի: Դժվարանցանելի բծերը հեռացնելու համար խնամքով օգտագործել ացետոն կամ լաքահանող միջոց: Չչօգտագործել հղկող նյութեր կամ հատակի լաքեր:
Կայունություն
Ջրակայուն է Hydroseal համակարգի շնորհիվ, որը ապահովում է 24 ժամ երեսի շերտի ջրակայունություն:
Լայնություն (սմ)
19
Տուփի մեջ քանակ (հատ)
7
Հաստություն(մմ)
8
Երկարություն (սմ)
120
Դասակարգում
32, AC4
Փայլի աստիճանը
մետաքսյա, Էքստրա անփայլ
Օժանդակ սարքավորումներ
Շրիշակ, լամինատի տակդիր, Մուրճ, սղոց, ոլորահատ սղոց, (лобзик) կամ շղթայական սղոց (цепная пила), մատիտ, մետր