Акватонер: Ջրային հիմքով , էկոլոգիապես մաքուր, երանգավորող նյութ է, որը նախատեսված է փայտանյութի, փայտե պատերի, առաստաղների և կահույքի համար: Այն դեկորատիվ էֆեկտ է հաղորդում մակերեսին, ընդգծում է փայտի ֆակտուրան: Հանդես է գալիս որպես վերջնական շերտ, նաև համատեղելի է լաքի հետ:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս
Առաջարկվող շերտերի քանակ
1-3 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի մաքուր: Մինչ օգտագործելը նյութը լավ խառնել, բացել ջրով 5-10%: Տարածել նյութը մակերեսի վրա հավասարաչափ մեկ և ավելի շերտեր (կախված է մգության աստիճանից) և թողնել որ չորանա` 1 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կափարիչը կիպ փակել:
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
բնակելի տարածքներ
Փայլի աստիճանը
մետաքսյա անփայլ
Երանգավորման հնարավորություն
ոչ
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ