Max White Latex ներկով կարելի է ներկել այնպիսի պատեր և առաստաղներ, որոնք ունեն ցեմենտի, ցեմենտ-կրաքարի, կրաքարի, գիպսային լուծույթի, գիպսոկարտոնե սալիկի, աղյուսի, քարի, փայտի և փայտանյութի հիմք: Կարելի է ներկել նաև պաստառներ, այդ թվում նաև ապակեթել պաստառներ: Այն առաջացնում է անփայլ և ձյունաճերմակ մակերես, որը թույլ է տալիս պատերին շնչել: Կարելի է երանգավորել մինչև միջին մգության և մաքրել թաց կտորով:
Պիտանելիության ժամկետը
48 ամիս արտադրման օրվանից:
Սպառում
14 մ 2 / լ, կախված հիմքից
Առաջարկվող շերտերի քանակ
1-2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մինչ ներկը օգտագործելը, մակերեսը պետք է լինի մաքուր և փոշեզրկված: Տարածել առաջին շերտը մակերեսի վրա և թողնել չորանա մինչև 3 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում): Տարածել երկրորդ շերտը և թողնել չորանա մեկ օր: Ներկը տարածելուց մեկ ամիս անց մակերեսը կարելի է մաքրել:
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կապարիչը կիպ փակել:
Օգտագործման մակերես
պատեր, առաստաղներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր
Տարածքի տեսակը
գրասենյակ, հյուրանոցային համալիր, հյուրանոց, սրճարան, բնակելի տարածքներ
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ