Օգտագործելուց առաջ մակերեսը պետք է լինի մաքուր և փոշեզրկված: Տարածել Primer 900 նախաներկը մեկ շերտ և թողնել չորանա մինչև 6 ժամ: Տարածել մեկ շերտ Klondike ներկը մալայով և թողնել չորանա 5-6 ժամ: Առաջին շերտը չորանալուց հետո տարածել երկրորդ շերտը և մեկ ժամ անց մալայով հարթեցնել մակերեսը և թողնել որ չորանա: Ներկը կարելի է տարածել նաև վրձնով 2 ձև: 1) Վրձնով տարածելուց 20 րոպե անց մալայով հարթացնել մակերեսը, թողնել չորանա 5-6 ժամ: Տարածել երկրորդ շերտը վրձնով և 1 ժամ անց հարթեցնել մակերեսը մալայով ու թողնել չորանա: 2) Վրձնով տարածել մեկ շերտ ներկը, թողնել չորանա 5-6 ժամ, այնուհետև տարածել երկրորդ շերտը և 1 ժամ անց վրձնով հարթեցնել մակերեսը: Եթե ցանկանում եք ոսկյա կամ արծաթյա մետալիկ էֆեկտ ստանալ, ապա պետք է հավելել ներկը` Addetivo Gold G100/ Silver G200 0.1լ:1լ հարաբերությամբ: 5-6 ժամ +20°С ջերմաստիճանի և 65% օդի խոնավության պայմաններում