"Монблан" Շենքերի ճակատային հատվածների (ֆասադներ) ներկման համար նախատեսված ներկ է, որն օգտագործվում է արտաքին և ներքին հարդարանքի աշխատանքներում բետոնի, աղյուսի և սվաղի ենթաշերտերի վրա: Ստեղծում է ամուր և եղանակային պայմաններին դիմակայուն ծածկույթ: Ձևավորում է անփայլ մակերես: Դիմակայուն է մթնոլորտային տեղումների և ջերմաստիճանի փոփոխությունների, ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:Չի քայքայվում: Լվացվող է (առանց լվացող միջոցների օգտագործման):
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս:
Հավելում
ջուր, ոչ ավել քան 5 %
Առաջարկվող շերտերի քանակ
2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի չոր, մաքուր և զերծ հին ներկի մնացորդներից: Տարածել մեկ շերտ թափանցիկ նախաներկը և թողնել չորանա 1 ժամ: Ներկը երանգավորել, տարածել մակերեսի վրա 2 շերտ` 3 ժամ շերտերի միջև միջանկյալ դադարով և թողնել չորանա 24 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Պահել ամուր փակ տարայի մեջ 0 ° C- ից + 40 ° C ջերմաստիճանում: Թույլատրվում է սառեցնել մինչև -25 ° C, բայց ոչ ավելի, քան սառեցման և հալեցման հինգ ցիկլ : Սառեցման դեպքում ներկը հալվում է (20 ± 5) ° С ջերմաստիճանում, մանրակրկիտ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Օգտագործման մակերես
բետոն, աղյուս, սվաղած մակերեսներ, ֆասադներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
խոնավ սենյակներ, ֆասադներ
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ