Ակրիլային հիմքով դեկորատիվ էմալ է, որը նախատեսված է օգտագործել մետաղի, փայտի, պենոպլաստի, թղթից մակերեսների և գիպսի վրա դեկորատիվ (մարգարտե/ մետալիկ) էֆեկտ հաղորդելու համար: Այն կարելի է օգտագործել ներքին և արտաքին աշխատանքներում: Ունիվերսալ է, հեշտ է տարածվում, հոտ չունի: Դիմակայուն է թաց մաքրմանը:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս
Առաջարկվող շերտերի քանակ
1-2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի մաքուր տարատեսակ կեղտերից և ճարպերից: Մինչ օգտագործելը էմալը խառնել և հավելել ջրով մինչև 10% (եթե անհրաժեշտ է): Մակերեսը մինչ ներկելը պետք է լինի նախաներկված ջրադիսպերսիոն ներկերով: Տարածել մեկ շերտ և թողնել չորանա 1-2 ժամ: Այնուհետև տարածել 2-րդ վերջնական շերտը և թողնել չորանա 24 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Պահել զով և չոր տեղում: Հեռու պահել ցրտահարումից: Օգտագործելուց հետո կափարիչը կիպ փակել:
Գույն
ոսկեգույն-պերլամուտր
Օգտագործման մակերես
փայտ, գիպս, մետաղ, թուղթ, պենոպլաստ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր, էքստերիեր
Տարածքի տեսակը
ներքին մակերեսներ, արտաքին մակերեսներ
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան, ներկացրիվ ատրճանակ