Chic Classic Silver-ը մետաղափայլ երանգով և մանր ավազահատիկներով հավելված բարձրորակ, դեկորատիվ ներկ է: Ներկը նախատեսված է օգտագործել շինության ներքին հարդարման այնպիսի մակերեսներին, որոնք նախատեսված են դեկորատիվ բնույթի աշխատանքների համար: CHIC-ի հավաքածուն կարող է բավարարել թե՛ դասական և թե՛ ժամանակակից ոճեր նախընտրողների քմահաճույքները: Կախված օգտագործման եղանակից և օգտագործողի նախասիրությունից՝ կարելի է ստանալ տարբեր վերջնական պատկերներ, որոնք դիտողին թողնում են երբեք չմոռացվող հրաշալի տպավորություն:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 18 ամիս:
Առաջարկվող շերտերի քանակ
1-2 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի չոր և մաքուր: Հին ծածկույթի մնացորդները պետք է հեռացվեն: Տարածել մեկ շերտ L'acrilico նախաներկը մակերեսի վրա և թողնել չորանա 2 ժամ, այնուհետև տարածել 2 շերտ դեկորատիվ ներկը` շերտերի միջև 4-6 ժամ միջանկյալ դադարով: Երկրորդ շերտը տարածելուց հետո թողնել չորանա 24 ժամ (+20°C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Ներկը խորհուրդ է տրվում պահել չոր և զով վայրում, փակ վիճակում:
Օգտագործման մակերես
բետոն, աղյուս, սվաղած պատեր, չոր պատեր, միներալ մակերեսներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր
Տարածքի տեսակը
գրասենյակ, հյուրանոց, սրճարան, բնակելի տարածքներ
Փայլի աստիճանը
կիսափայլուն
Երանգավորման հնարավորություն
այո
Աշխատանքային գործիքներ
վրձին, ներկագլան