Tresor Onice բարձրորակ, դեկորատիվ ներկ է: Ներկը նախատեսված է օգտագործել շինության ներքին տարբեր հատվածներում դեկորատիվ ձևավորում ստանալու համար:TRESOR -ի հավաքածուն կարող է բավարարել թե՛ դասական և թե՛ ժամանակակից ոճեր նախընտրողների քմահաճույքները: Կախված օգտագործման եղանակից և օգտագործողի նախասիրությունից՝ կարելի է ստանալ տարբեր վերջնական արդյունքներ, որոնք դիտողին թողնում են երբեք չմոռացվող հրաշալի տպավորություն: Հրաշագործ TRESOR-ի յուրօրինակ բանաձևը թույլ է տալիս ներկին ստանալ ծիածանային երանգներով տարալուծված գունավորում: Մակերեսի գունային խաղը առավել տեսանելի է լինում կետային լուսավորության պայմաններում:
Պիտանելիության ժամկետը
Պահպանման ժամկետը 18 ամիս:
Առաջարկվող շերտերի քանակ
1 շերտ
Օգտագործման ձև և չորացման ժամանակ
Մակերեսը պետք է լինի չոր և մաքուր: Հին ծածկույթի մնացորդները պետք է հեռացվեն: Տարածել մեկ շերտ L'acrilico նախաներկը մակերեսի վրա և թողնել չորանա 2 ժամ, այնուհետև տարածել սպունգով մեկ շերտ Fondo Tresor ներկը և թողնել չորանա 6 ժամ: Ներկը չորանալուց հետո տարածել Tresor դեկորատիվ ներկը սպունգի օգնությամբ Fondo Tresor ներկի վրա և թողնել չորանա 4-6 ժամ (+ 20 ° C ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանման պայմանները
Ներկը խորհուրդ է տրվում պահել չոր և զով վայրում, փակ վիճակում:
Օգտագործման մակերես
բետոն, աղյուս, սվաղած պատեր, չոր պատեր, միներալ մակերեսներ
Աշխատանքի տեսակը
ինտերիեր
Տարածքի տեսակը
գրասենյակ, հյուրանոց, սրճարան, բնակելի տարածքներ
Երանգավորման հնարավորություն
ոչ
Աշխատանքային գործիքներ
վրձին, սպունգ